Հոդված 75. Խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծը ներկայացնելը և քննարկելը
Հոդված 75. Խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծը ներկայացնելը և քննարկելը
1. Խմբակցության առաջադրած օրենքի նախագիծը կարող է նրա որոշմամբ համարվել առաջնահերթ, եթե դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:
2. Ազգային ժողովի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում խմբակցության որոշմամբ առաջնահերթ կարող է համարվել մեկ նախագիծ:
3. Նախագիծն առաջնահերթ համարելու մասին խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին կարող է ներկայացվել ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 18:00-ն:
4. Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում մեկից ավելի առաջնահերթ նախագծեր ընդգրկված լինելու դեպքում դրանք քննարկվում են ըստ շրջանառության մեջ դրվելու օրերի հաջորդականության: Եթե նախագծերը շրջանառության մեջ են դրվել նույն օրը, ապա նախագծերի քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ: