Հոդված 36. Հերթական նիստերի գումարման կարգը
Հոդված 36. Հերթական նիստերի գումարման կարգը
1. Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ:
2. Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերն ավարտվում են հինգշաբթի օրը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը շարունակվում են մինչև դրանց քննարկումն ավարտվելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր:
4. Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հերթական նիստերը կարող են տեղափոխվել Ազգային ժողովի նիստերից ազատ շաբաթ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը կարող է ընդունվել տեղափոխվող նիստերին նախորդող հերթական նիստերում:
5. Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում հերթական նիստերը կարող են տեղափոխվել ոչ ավելի, քան մեկ անգամ: Հերթական նստաշրջանի առաջին և վերջին շաբաթվա հերթական նիստերը, ինչպես նաև այն նիստերը, որոնց օրակարգում նախատեսվում է ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հարց, չեն կարող տեղափոխվել: