ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸԳլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
Հոդված 61. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության անցկացման կարգը
Հոդված 61. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության անցկացման կարգը
1. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնախումբը՝ դրա անցկացման ժամի, տեղի և կարգի մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:
2. Հաշվիչ հանձնախումբն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման, իսկ ընտրության դեպքում՝ թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:
3. Գաղտնի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է Աշխատակարգով: