ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 24 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 115. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների ներկայացումը և քննարկումը
Հոդված 115. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների ներկայացումը և քննարկումը
1. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններն Ազգային ժողով են ներկայացվում օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում:
2. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները, իսկ առկայության դեպքում՝ նաև հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կողմից ընթացիկ եզրակացության վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը: Ուսումնասիրության արդյունքով հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրելու հանձնաժողովի նիստ կամ ոլորտային հանձնաժողովների հետ համատեղ նիստ: