ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸԳլուխ 32 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 164. Ազգային ժողովի և նրա մարմինների գործավարությունը
Հոդված 164. Ազգային ժողովի և նրա մարմինների գործավարությունը
1. Կանոնակարգով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նախագծերը և այլ փաստաթղթերը ենթակա են պարտադիր գրանցման:
2. Շրջանառության մեջ դրված Սահմանադրության փոփոխությունների, այլ օրենքների, ինչպես նաև Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերը գրանցվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում:
3. Նախագծերի և այլ փաստաթղթերի գրանցման, ինչպես նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրի և Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարումն Աշխատակարգով սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմը: