Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-12-26։Բացել գործող տեքստը
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 25 · ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ

Հոդված 124. Պատգամավորների հայտարարությունները

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 124. Պատգամավորների հայտարարությունները

1. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչև երեքական րոպե հայտարարությամբ:

2. Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ նիստում հայտարարությամբ հանդես գալու իրավունքից:

3. Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից հետո:

4. Հայտարարությունների համար հերթագրումն իրականացվում է հարցերի համար սահմանված կարգին համապատասխան:

5. Հայտարարությամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։