Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-12-26։Բացել գործող տեքստը
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 26 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 127. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելը և քննարկելը

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 127. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելը և քննարկելը

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:

2. Ազգային ժողովի նիստում զեկույցը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) զեկույցը ներկայացնելու համար վարչապետին հատկացվում է մինչև մեկ ժամ.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի ներկայացմամբ՝ Կառավարության մինչև երեք անդամ, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել.

3) եզրափակիչ ելույթի համար վարչապետին հատկացվում է մինչև 30 րոպե:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։