Հոդված 50. Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման նպատակով գումարվող հատուկ նիստերը
Հոդված 50. Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման նպատակով գումարվող հատուկ նիստերը
1. Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
2. Սահմանադրության 125-րդ հոդվածի 2-րդ մասով և 126-րդ հոդվածով սահմանված ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
3. Սահմանադրության 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Կառավարության վստահության հարցը քվեարկության է դրվում իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
4. Սույն հոդվածում նշված հատուկ նիստերի գումարման օրվա և ժամի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:
5. Եթե սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները չեն խախտվում, ապա հատուկ նիստում ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:
6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) չի ապահովվում, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած: