Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-12-26։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Խմբակցությունների ստեղծումը

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 7. Խմբակցությունների ստեղծումը

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին և անվանումներին համապատասխան:

2. Խմբակցությունում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

3. Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

4. Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

5. Կառավարող խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի առաջիկա նիստում հանդես է գալիս հուշագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ:

6. Եթե կառավարող խմբակցության ղեկավարն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագրից դուրս գալու վերաբերյալ հայտարարությամբ, ապա այդ պահից խմբակցությունը համարվում է ընդդիմադիր:

(7-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-207-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։