Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
ԼՐԱՎՃԱՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 18. Լրավճարի սահմանումը

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 18. Լրավճարի սահմանումը

1. Սույն օրենքի իմաստով գոյություն ունի լրավճար, եթե առկա է արտահանող երկրի կառավարության տրամադրած ֆինանսական օժանդակություն կամ որևէ ձևով արտահայտված եկամտային կամ գնային օժանդակություն (որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է մեծացնել տվյալ երկրի տարածքից ապրանքի արտահանման ծավալները կամ նվազեցնել տվյալ երկրի տարածք ապրանքի ներմուծման ծավալները), և դրանց արդյունքում օգուտ է տրվում օժանդակություն ստացողին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ֆինանսական օժանդակությունը ենթադրում է, որ՝

1) կառավարության կողմից իրականացվող գործառույթներն ընդգրկում են դրամական միջոցների ուղղակի փոխանցում (օրինակ՝ դրամաշնորհների, վարկերի տրամադրում), դրամական միջոցների կամ պարտավորությունների հնարավոր ուղղակի փոխանցում (օրինակ՝ վարկային երաշխիքների տրամադրում).

2) կառավարության կողմից իրականացվող խրախուսման միջոցների կամ արտոնությունների տրամադրման արդյունքում պետական եկամուտը, որն այլ դեպքում պետք է հավաքվեր, չի հավաքվել (օրինակ՝ ֆիսկալ խրախուսման միջոցները՝ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով).

3) կառավարությունը վաճառում կամ անհատույց տրամադրում է ապրանքներ կամ մատուցում է ծառայություններ, որոնք ընդհանուր ենթակառուցվածքային բնույթի չեն, կամ կառավարությունը գնում է ապրանքներ.

4) կառավարությունը կատարում է դրամական հատկացումներ հիմնադրամային մեխանիզմում կամ լիազորում կամ հանձնարարում է որևէ կազմակերպության՝ իրականացնելու սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործառույթներից մեկը կամ մի քանիսը, ինչի իրավասությունը սովորաբար տրված է կառավարությանը, և դրանց իրականացման գործընթացն ըստ էության չի տարբերվում կառավարության կողմից սովորաբար վարվող գործընթացից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։