Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 2 · ԿԱՄԱՎՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 56. Ուսումնասիրությունն ավարտին հասցնելը

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 56. Ուսումնասիրությունն ավարտին հասցնելը

Արտահանողների կողմից մեկ կամ ավելի կամավոր պարտավորություն ստանձնելուն համաձայնելու դեպքում լիազոր մարմինը շարունակում և ավարտին է հասցնում ուսումնասիրությունը, եթե ինքը այդպես է որոշում կամ, եթե այդպես է կամենում արտահանողը: Եթե նման պարագաներում լիազոր մարմինը գնագցման և (կամ) լրավճարման կամ վնասի վերաբերյալ բացասական եզրակացություն է կայացնում, ապա կամավոր պարտավորության կատարումն ինքնաբերաբար դադարեցվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական եզրակացությունը հիմնականում արդյունք է կամավոր պարտավորության գոյության: Վերջին դեպքում լիազոր մարմինը կարող է պահանջել, որ կամավոր պարտավորությունը շարունակի ուժի մեջ մնալ՝ դրա համար սահմանելով գործողության պատշաճ ժամանակահատված: Լիազոր մարմնի կողմից գնագցման և (կամ) լրավճարման կամ վնասի վերաբերյալ դրական եզրակացության հանգելու դեպքում կամավոր պարտավորությունն ուժի մեջ է մնում սույն օրենքով սահմանված պայմաններին և դրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։