Հոդված 66. Վերաքննությունը միջոցի կիրառման ավարտից առաջ և միջանկյալ վերաքննությունը
Հոդված 66. Վերաքննությունը միջոցի կիրառման ավարտից առաջ և միջանկյալ վերաքննությունը
1. Վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցի կիրառումը կարող է չդադարեցվել և շարունակվել, եթե դադարեցումից առաջ անցկացված վերաքննության արդյունքում պարզվում է, որ տվյալ միջոցի կիրառման դադարեցումը կարող է բերել գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման և դրա հետևանքով հասցվող վնասի շարունակությանը կամ վերսկսմանը: Դադարեցման վերաքննությունը կարող է սկսվել կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, կամ տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից ներկայացված հիմնավորված պահանջով, որը Լիազոր մարմին է ներկայացվել տվյալ միջոցի նախատեսվող դադարեցման մասին ծանուցումից հետո՝ մինչև 45 օրվա ընթացքում:
2. Լիազոր մարմինը, հարկ եղած դեպքում, միջանկյալ վերաքննություն է անցկացնում պարզելու համար հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցի կիրառումը շարունակելու կամ ձևափոխելու անհրաժեշտությունը՝ իր նախաձեռնությամբ կամ, ըստ շահագրգիռ կողմի ներկայացրած գրավոր պահանջի, որը լիազոր մարմին է ներկայացվել վերջնականորեն սահմանված միջոցի կիրառման սկզբից առնվազն մեկ տարի անցնելուց հետո, և որը պարունակում է վերաքննության անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկություններ: Միջանկյալ վերաքննություն սկսելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում:
3. Եթե միջանկյալ վերաքննության արդյունքում պարզվում է, որ հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցի հետագա կիրառումը հիմնավորված և արդարացված չէ, ապա միջոցի կիրառումը պետք է դադարեցվի անմիջապես: