ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 2 · ԿԱՄԱՎՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 57. Կամավոր պարտավորության խախտումը
Հոդված 57. Կամավոր պարտավորության խախտումը
Կամավոր պարտավորության խախտման դեպքում լիազոր մարմինը կարող է սույն օրենքի դրույթներին համապատասխան շտապ միջոցներ ձեռնարկել, որոնք, մասնավորապես, կարող են լինել ժամանակավոր միջոցի անհապաղ կիրառման տեսքով՝ օգտագործելով այդ պահին մատչելի ամենաարժանահավատ տեղեկությունները: Այդպիսի դեպքերում սույն օրենքի համաձայն վերջնականորեն սահմանված տուրքերը կարող են գանձվել ժամանակավոր միջոցի կիրառման օրվանից մինչև 90 օր առաջ սպառման համար ներմուծված ապրանքների նկատմամբ, բացառությամբ, որ այդպիսի տուրքերը չեն գանձվում կամավոր պարտավորության խախտումից առաջ ներմուծված ապրանքների նկատմամբ: