Հոդված 55. Կամավոր պարտավորությունների ընդունման պայմանները
Հոդված 55. Կամավոր պարտավորությունների ընդունման պայմանները
1. Լիազոր մարմինը կարող է կամավոր պարտավորություն առաջարկել արտահանողին կամ համաձայնել արտահանողի կողմից կամավոր պարտավորություն ստանձնելու առաջարկին միայն այն դեպքում, երբ գնագցման և (կամ) լրավճարման, վնասի և պատճառահետևանքային կապի առկայության մասին կայացվել է նախնական դրական եզրակացություն: Կամավոր պարտավորությունները պետք է առաջարկվեն ոչ ուշ, քան վերջնական եզրակացության կայացման նախատեսված օրից վաթսուն օր առաջ, բացառությամբ արտակարգ իրավիճակների:
2. Լիազոր մարմինը կարող է չընդունել կամավոր պարտավորություն ստանձնելու առաջարկը, եթե դա համարում է ոչ նպատակահարմար, օրինակ, երբ եղած կամ հնարավոր արտահանողների թիվը չափազանց մեծ է կամ այլ պատճառներով, ներառյալ՝ ընդհանուր տնտեսական քաղաքականությանն առնչվող պատճառները: Աննպատակահարմարության հիմնավորմամբ կամավոր պարտավորության առաջարկը չընդունելու դեպքում լիազոր մարմինն արտահանողին ներկայացնում է դրա պատճառները և արտահանողին հնարավորություն է ընձեռում այդ առթիվ գրավոր բացատրություններ և մեկնաբանություններ տալու:
3. Լիազոր մարմինը կամավոր պարտավորություն վերցրած արտահանողից կարող է պահանջել, որ վերջինս պարբերաբար տեղեկություններ ներկայացնի պարտավորության կատարման մասին և թույլատրի գործին առնչվող տեղեկությունների ստուգումը: Այդպիսի տեղեկությունների գաղտնիությունը պահպանվում է համաձայն սույն օրենքի 72-րդ հոդվածի դրույթների: Լիազոր մարմնի պահանջին համապատասխան տեղեկություններ չտրամադրելը կարող է դիտարկվել որպես ստանձնած կամավոր պարտավորության խախտում: