Հոդված 11
Հոդված 11
Կողմերն իրենց պետությունների օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը, ապահովում են սույն Համաձայնագրին համապատասխան փոխանցվող կամ ստեղծվող մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանություն:
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման ընթացքում լիազորված կազմակերպությունների կողմից փոխանցվող կամ ստեղծվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և բաշխման հարցերը կարգավորվում են համագործակցության կոնկրետ ուղղություներով լիազորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով (կոնտրակտներով):