Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
համատեղ ծրագրերի և նախագծերի պլանավորում և մշակում,
ատոմային էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցությունն ապահովող ծրագրերի և նախագծերի իրականացման համար մշտապես գործող` երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորում,
Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև առանձին պայմանագրերի (կոնտրակտների) կնքում, որոնցում, Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, սահմանվում են լիազորված կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնեցված ծավալը, պայմանագրերի (կոնտրակտների) մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները, համագործակցության ֆինանսական և այլ պայմանները,
Կողմերի պետությունների տեխնիկական մասնագետների և փորձագետների մասնակցություն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված համագործակցության ուղղությունների իրականացմանը,
գիտական, տեխնիկական և կառավարչական անձնակազմի ուսուցման և վերապատրաստման համար օգնության տրամադրում,
ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում հետազոտական, տեխնոլոգիական, տնտեսական և ղեկավարման խնդիրներով փոխադարձ խորհրդատվության անցկացում,
գիտատեխնիկական, նորմատիվ իրավական և այլ տեղեկատվության փոխանակում,
գիտատեխնիկական ծրագրերի իրականացման և արտադրանքի մշակման նպատակով ներդրումային միջոցների հայթայթում և ներգրավում,
օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների ստեղծմանն աջակցում,
միջազգային գիտական կենտրոններում համատեղ հետազոտությունների կազմակերպում,
աշխատանքային հանդիպումների, գիտական սեմինարների, գիտաժողովների և միջազգային համաժողովների կազմակերպում,
Կողմերի պայմանավորվածությամբ` համագործակցության այլ ձևերի իրականացում: