Հոդված 7
Հոդված 7
1. Փոխանցված և (կամ) համագործակցության ընթացքում ստեղծված գաղտնի տեղեկատվության պաշտպանության փոխադարձաբար ապահովումը Կողմերի կողմից իրականացվում է գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության բնագավառում երկկողմ միջազգային համաձայնագրին համապատասխան:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան փոխանցվող կամ դրա իրականացման արդյունքում ստեղծվող տեղեկատվությունը այն դեպքում, երբ Կողմերից մեկի կողմից դիտարկվում է որպես այնպիսի տեղեկատվություն, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակ է, հստակ սահմանվում և նշվում է:
Այն տեղեկատվության օգտագործումը, որի տարածումը և (կամ) տրամադրումը սահմանափակ է, և դրա պաշտպանությունն իրականացվում են տեղեկատվությունը ստացող Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի պահանջները: Այդ տեղեկատվությունը չի կարող հրապարակվել կամ փոխանցվել երրորդ կողմի` առանց տեղեկատվությունը փոխանցող Կողմի գրավոր թույլտվության: