Հոդված 3
Հոդված 3
Կողմերը համագործակցում են հետևյալ ուղղություններով.
Կողմերի տարածքներում ատոմային էլեկտրակայանների, հետազոտական ռեակտորների և այլ միջուկային տեղակայանքների մշակում, նախագծում, կառուցում և շահագործում,
ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովում, ատոմային էլեկտրակայանների հիմնական սարքավորումների ախտորոշիչ և հսկողական համակարգերի, ատոմային էլեկտրակայանների շահագործման աջակցման համակարգի և վթարների վերացման համակարգի զարգացում և կատարելագործում,
աշխատած միջուկային վառելիքի պահպանում և վերամշակում,
ռադիոակտիվ թափոնների կառավարում,
ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների պահպանում,
միջուկային նյութերի հաշվառում և վերահսկում, միջուկային էներգետիկայի օբյեկտների և աշխատած ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների պահպանման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության իրականացում,
միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության ապահովում, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ատոմային էներգիայի և վառելիքային ցիկլի ճառագայթային ազդեցության գնահատում,
Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի մասնագետների և ատոմային էլեկտրակայաններ շահագործող անձնակազմի պատրաստում՝ համաձայնեցված ծրագրերով,
ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացում,
փորձի փոխանակում ատոմային էներգիայի օգտագործման տնտեսական արդյունավետության ապահովման բնագավառում,
միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառում բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ,
տեղեկացում հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործման հարցերի մասին,
արդյունաբերական գործունեության համատեղ իրականացում,
սույն Համաձայնագրի շրջանակներից դուրս չեկող այլ համագործակցություն՝ Կողմերի պայմանավորվածությամբ: