Հոդված 16
Հոդված 16
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Համաձայնագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հերթական 5-ամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամանակահատվածը լրանալուց առնվազն 6 (վեց) ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում համարվում է, որ Համաձայնագիրը կորցրել է ուժը նման ծանուցում ստանալու օրվանից 6 (վեց) ամիս հետո:
3. Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում դրա գործողության ժամանակահատվածում սկսված և դրա գործողության դադարեցման պահին չավարտված ծրագրերի և նախագծերի իրականացման վրա, եթե Կողմերը այլ կերպ չեն պայմանավորվում:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում սույն Համաձայնագրի 7-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ:
Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի փետրվարի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 21-ին: