Հոդված 2
Հոդված 2
1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`
i) Հայաստանի դեպքում` ֆինանսների նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչներ,
ii) Բելառուսի դեպքում` հարկերի և գանձումների նախարարություն կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչ,»:
2. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել «ժ»-ից «ժգ» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«ժ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է անձի կողմից ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ,
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների մատուցումը և անկախ բնույթի այլ ձեռնարկատիրական գործունեության իրականացումը,
ժբ) «մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, գեղարվեստական, կրթական կամ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ինժեներների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների, աուդիտորների անկախ գործունեությունը,
ժգ) «փաստացի ղեկավարման վայր» տերմինը նշանակում է` վայր, որտեղ իրականացվում է ընկերության փաստացի կառավարումն ու վերահսկումը, և (կամ) որտեղ ընդունվում են ընկերության կառավարման համար էական կարևոր հարցերի վերաբերյալ բարձր մակարդակով որոշումները:»: