Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Համաձայնագրի 11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, և պարտապահանջը, որի հիման վրա վճարվում են տոկոսները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:

6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը հենց այդ Պայմանավորվող պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն (ներկայացուցչություն), որի կապակցությամբ առաջացել է այն պարտքը, որի համար վճարվում են տոկոսները, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը), ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։