Հոդված 8
Հոդված 8
1. Համաձայնագրի 12-րդ հոդվածի 3-րդ կետի «կամ մոդելի» բառերից հետո լրացնել «համակարգչային ծրագրի,» բառերով:
2. Համաձայնագրի 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում է ռոյալթին, իրապես կապված են այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ: Այդ դեպքերում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը հենց ինքը` Պայմանավորվող պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն (ներկայացուցչություն), որի կապակցությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորություն, և այդ ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը), ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը (ներկայացուցչությունը):»: