Հոդված 3
Հոդված 3
1. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում`
«ռեզիդենտության» բառից հետո կետը լրացնել «, փաստացի ղեկավարման վայրի» բառերով, կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Տվյալ տերմինը ներառում է նաև Պայմանավորվող պետությունը կամ նրա իշխանության տեղական մարմինը»:
2. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երբ, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը երկու Պայմանավորվող պետություններում էլ ճանաչվում է ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի ղեկավարման վայրը:»: