Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Համաձայնագիրը լրացնել 20.1 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.1

Պրոֆեսորներ, մանկավարժներ և հետազոտողներ

1. Պրոֆեսորը, մանկավարժը կամ հետազոտողը, ովքեր հանդիսանում է մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ կամ դրա ռեզիդենտ են հանդիսացել մինչև մյուս Պայմանավորվող պետություն անմիջապես ժամանելը և իրար հաջորդող երկու տարին չգերազանցող ժամանակահատվածի ընթացքում գտնվում են այդ մյուս Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության Կառավարության կողմից որպես կրթական հաստատություն հավատարմագրված ցանկացած համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ այլ կրթական հաստատության հրավերով, այդ կրթական հաստատությունում բացառապես դասավանդման և (կամ) գիտական աշխատանք կատարելու նպատակով, այդ մյուս Պայմանավորվող պետությունում ազատվում են հարկումից այդպիսի դասավանդման կամ գիտական աշխատանքի իրականացման համար վարձատրության առնչությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում գիտական հետազոտություններից ստացվող եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտություններն իրականացվում են ոչ թե պետության շահերից ելնելով, այլ կոնկրետ անձի կամ անձանց մասնավոր անձնական շահի համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։