Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Ծովային և օդային նավերը, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում: Սույն հոդվածի համաձայն հարկման ենթակա անշարժ գույքից եկամուտը ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքի, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունների ու սարքավորումների, այն իրավունքների ուղղակի օգտագործումից, վարձակալությունից կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտը, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը, անշարժ գույքի ուզուֆրուկտին և հանքային պաշարների, հանքավայրերի և այլ բնական ռեսուրսների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող` փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքներին վերաբերող ընդհանուր իրավունքի դրույթները:»:

2. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «և անկախ անձնական ծառայությունները մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։