Հոդված 6
Հոդված 6
Համաձայնագրի 10-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետություններից մեկի ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով, և եթե մասնակցությունը այն կապիտալում, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ: Այդ դեպքում կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս Պայմանավորվող պետությունը չի հարկում ընկերության կողմից վճարվող շահաբաժինները` բացառությամբ այն դեպքերի, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) հետ, և չբաշխված շահույթից գանձվող հարկով հարկման չի ենթարկում ընկերության չբաշխված շահույթը, եթե անգամ վճարած շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:»: