Հոդված 9
Հոդված 9
1. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության (ներկայացուցչության) ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) օտարումից (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) ստացված եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:»:
2. Համաձայնագրի 13-րդ հոդվածը լրացնել 3.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«3.1 Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքում ակտիվների արժեքի ավելի քան 50 տոկոս ունեցող ընկերության բաժնետոմսերի կամ հիմնադիր կապիտալում մասնակցության այլ բաժնեմասերի օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:»:
3. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 4-րդ կետում «և 3-րդ» բառերը փոխարինել «, 3 և 3.1-րդ» բառերով: