Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

բ) բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը (նորմատիվները).

գ) բանկի իրացվելիության նորմատիվը (նորմատիվները).

դ) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

ե) բանկի հետ կապված անձի, անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը (չափերը).

ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը (նորմատիվները).

թ) կապիտալի և ակտիվների (այդ թվում՝ հետհաշվեկշռային) սահմանային հարաբերակցության չափը (չափերը) (լևերիջի նորմատիվ).

ժ) պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը).

ժա) հաճախորդի պարտավորության և եկամտի սահմանային հարաբերակցության չափը (չափերը):».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու հաշվարկում մասնակցող տարրերի սահմանաչափերը սահմանում է Կենտրոնական բանկը:».

3) 4-րդ մասը «բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում» բառերից հետո լրացնել «, կամ եթե բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող բանկ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկությունը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած Էական բացասական ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով տվյալ բանկի մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապակցվածությունը, բանկի կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը և (կամ) ռիսկայնությունը:

6. Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափանիշները, սահմանում է բանկերը՝ համակարգային նշանակություն ունեցող համարելու կարգը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։