Հոդված 17
Հոդված 17.
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
3. Մինչև սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի ուժի մեջ մտնելը պատվիրակված գործառնությունների համար բանկը Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու համար պետք է դիմի սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում: Այդ ժամկետի ավարտից հետո պատվիրակման նախնական համաձայնություն ստանալու համար չդիմած բանկերի՝ գործառնությունների պատվիրակման պայմանագրերը դադարում են:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2017 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-188-Ն