Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին հոդվածով.

«Հոդված 54.1. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմը (շեմերը)

1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է բանկերի կամ առանձին բանկի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմ (շեմեր):

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված` հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմի (շեմերի) հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։