Հոդված 42. Դատախազին պաշտոնի նշանակելու կարգը
Հոդված 42. Դատախազին պաշտոնի նշանակելու կարգը
1. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից տվյալ պաշտոնում նշանակվելու համար որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:
2. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը համապատասխանաբար սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց թվից:
3. Դատախազության` սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք ավարտել են համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում կամ սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:
3.1. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կարգով համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:
4. Սույն օրենքով սահմանված կարգով դատախազին, սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված աստիճանակարգությանը համապատասխան, նույն աստիճանի մեկ այլ պաշտոնում նշանակում կատարելու դեպքում դատախազը կրկին չի ընդգրկվում դատախազների թեկնածությունների կամ ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակներում:
5. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն գործում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների պաշտոններում նշանակման դեպքերում: Եթե անձը դատախազության համակարգում առաջին անգամ պաշտոնի է նշանակվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կազմում, ապա չի կարող տեղափոխվել այլ ստորաբաժանում՝ առանց սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերի պահպանման:
(42-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-66-Ն)
(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(04.03.26 ՀՕ-66-Ն օրենքն ունի անցումային դրույթ)