Հոդված 43. Դատախազի երդումը
Հոդված 43. Դատախազի երդումը
1. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնելիս Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տալիս է հետևյալ երդումը.
«Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ. անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:
2. Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տալիս է հետևյալ երդումը.
«Պաշտոնեական լիազորություններս իրականացնելիս, երդվում եմ, անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:
3. Դատախազի երդում տալու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
(43-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն)
(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)