Հոդված 37
Հոդված 37.
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
բ) ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը` տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.
գ) ավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղևորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը.
դ) ավտոտրանսպորտային գործունեություն է համարվում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի, ինչպես նաև բեռնատար մեքենաներով բեռների փոխադրումների իրականացումը:
(37-րդ հոդվածը փոփ. 07.12.11 ՀՕ-313-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-153-Ն)