Գլուխ 19 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 98
Հոդված 98.
Հաստատագրված վճարների կասեցումը
Սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «իա» ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային տեսչության մարմնին գործունեության դադարեցման մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:
(98-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 11.12.02 ՀՕ-485-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն, 27.04.10 ՀՕ-56-Ն, 28.09.16 ՀՕ-153-Ն)