Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 18 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 94

գործել է մինչև 2018-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 94.

Հաստատագրված վճարի չհիմնավորված լինելը

1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային տեսչության մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե`

ա) վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների, ինչպես նաև 7 հոդվածի «իա» ենթակետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային տեսչության մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից (հաստատագրված վճարի չափից).

բ) վճարողի կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը), ինչպես նաև խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով չեն ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:

(պարբերությունն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-153-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:

(պարբերությունն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-153-Ն)

Գործունեության փաստացի սկսման օրվա որոշման անհնարինության դեպքում խախտման ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան վեց ամիսը:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք` յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար` 1.000.000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք` 5.000.000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք` սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(94-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-152-Ն, փոփ. 20.05.10 ՀՕ-88-Ն, փոփ., լրաց. 28.09.16 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։