Գլուխ 7 · ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 50
Հոդված 50.
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Լուսանկարչական լաբորատորիայի միջոցով իրականացվող գործունեության հաստատագրված վճարի հաշվարկված ելակետային տվյալներն են`
ա) ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերի քանակը.
բ) ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը: