Հոդված 7
Հոդված 7.
Հարկվող օբյեկտը
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները`
ա) առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ խանութների, կրպակների (տաղավարների) առևտրական գործունեություն).
ա.1) առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ՝ առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն).
բ) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը.
գ) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.
ե) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
զ) լուսանկարչական լաբորատորիաների գործունեությունը.
է) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
ը) բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը.
թ) ավտոկանգառների գործունեությունը.
ժ) արդյունագործական ձկնորսության գործունեությունը.
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժգ) խաղատների գործունեության կազմակերպումը.
ժդ) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
ժդ.1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
ժե) համակարգչային խաղերի կազմակերպումը.
ժզ) տեսամագնիտոֆոնների և տեսաժապավենների վարձույթը.
ժէ) վիճակախաղերի կազմակերպում.
ժը) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.
ժթ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.
ի) բիլիարդ խաղի կազմակերպումը:
(7-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, 14.12.01 ՀՕ-277, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, խմբ., լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)
(7-րդ հոդվածի «ա», «ա.1» և «բ» ենթակետերը համաձայն 21.08.08 ՀՕ-154-Ն օրենքի` ուժը կկորցնեն 01.01.2010թ.)