Գլուխ 9 · ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 58
Հոդված 58.
Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների արտադրյալի արտադրյալի 30,000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
2. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքը բացառապես տարաների միջոցով (բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների բացակայության դեպքում) իրականացնելու դեպքում հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) մեկ խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված վճարի չափին:
(58-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն)