Հոդված 94.1
Հոդված 94.1.
Պատասխանատվությունը տեղեկություններ չտրամադրելու համար
Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներառելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 100.000 դրամի չափով:
Վճարողի կողմից օրենքի 28-րդ հոդվածի համաձայն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:
Վճարողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամսվա ընթացքում իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում իրացման ծավալները թերհայտարարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք` 500,000 դրամի չափով:
(94.1-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն)