Գլուխ 7 · ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 51
Հոդված 51.
Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Լուսանկարչական լաբորատորիայի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
ա) լուսանկարչական լաբորատորիայի գտնվելու վայրի հետ կապված`
Երևան քաղաքի համար 1.0
այլ վայրերի համար 0.9.
բ) ֆոտոժապավենների երևակման կամ լուսանկարների պատրաստման գործունեության տեսակներից միայն մեկի իրականացման դեպքում լրացուցիչ կիրառվում է 0.8 ուղղիչ գործակից: