Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3
Հոդված 3.
Հաստատագրված վճար վճարողները
Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ), բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը:
(3-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-214-Ն)