Գլուխ 15 · ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 85
Հոդված 85.
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալներն են`
ա) լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` խաղասրահի մակերեսը` քառակուսի մետրերով.
բ) այլ ավտոմատների համար` տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:
(85-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)