Գլուխ 10 · ԱՎՏՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 61
Հոդված 61.
Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
Վճարողներ են համարվում ավտոկանգառների գործունեություն կազմակերպողները (ներառյալ` գիշերային ժամերին):
Սույն օրենքի 60-64-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպված ավտոկանգառների վրա:
Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոկանգառների վրա, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր:
(61-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-223-Ն, 11.05.11 ՀՕ-148-Ն)