Հոդված 7
Հոդված 7.
Հարկվող օբյեկտը
Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
ա.1) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-154-Ն)
գ) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
գ.1) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.
դ) ավտոտրանսպորտային գործունեությունը.
ե) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
է) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
ը) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
թ) ավտոկանգառների գործունեությունը.
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-52-Ն)
ժգ) խաղատների գործունեության կազմակերպումը.
ժդ) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
ժդ.1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
ժե) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
ժզ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
ժէ) վիճակախաղերի կազմակերպում.
ժը) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
ժթ) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-240-Ն)
ի) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-148-Ն)
իա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը:
Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իրականացվող սույն հոդվածի «գ», «ե», «թ» ենթակետերով սահմանված գործունեության տեսակները կարող են համարվել ընդհանուր կարգով (ավելացված արժեքի հարկ և շահութահարկ (եկամտահարկ) հարկման օբյեկտ` հարկ վճարողի կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու դեպքում` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից` ընթացիկ տարվա և դրան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:
(կետն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-88-Ն)
(կետն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-88-Ն)
(7-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, 14.12.01 ՀՕ-277, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-485-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 25.12.06 ՀՕ-20-Ն, խմբ., լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 20.05.10 ՀՕ-88-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-148-Ն)