Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-10-01-ից մինչև 2009-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 22

գործել է մինչև 2009-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 22.

Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով (այդ թվում` վարձակալված) առևտրական գործունեություն իրականացնողները:

2. Հաստատագրված վճար վճարող համարվելու անհրաժեշտ պայմաններն են`

ա) առանձին շինության (մշտական կամ ոչ մշտական) առկայությունը.

բ) այդ շինությունում առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը.

գ) գործունեություն ծավալելու մասում առևտրական տարածքը Երևան քաղաքում` 7 քառակուսի մետրից, այլ վայրերում` 10 քառակուսի մետրից չգերազանցելը:

3. Սույն գլխի դրույթների գործունեությունը չի տարածվում`

ա) այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 2100,0 հազար դրամը (սահմանային չափը, ընդ որում, նշված չափը վերաբերում է հարկ վճարողի բոլոր կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարին).

բ) սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողների վրա` գործունեության այդ մասով.

գ) դեղատների վրա` դեղանյութերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի մասով.

դ) գազի վաճառքի կետերում, ինչպես նաև դրանցում միաժամանակ շարժիչի յուղերի և քսայուղերի գծով առևտրական գործունեության վրա.

ե) մամուլի կրպակներում թերթերի, հանդեսների, փաստավավերագրերի, տեղեկագրերի, պարբերականների վաճառք իրականացնող հարկ վճարողների վրա.

զ) առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության վրա, բացառությամբ սույն օրենքի 21 հոդվածի:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված` սեփական արտադրության արտադրանքի վաճառահանման կետերում, դեղատներում, գազի վաճառքի կետերում, մամուլի կրպակներում համապատասխանաբար սեփական արտադրության արտադրանքից, դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից, գազից, թերթերից, հանդեսներից, փաստավավերագրերից, տեղեկագրերից, պարբերականներից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնելու դեպքում սույն օրենքին համապատասխան գանձվում է (համախառն եկամտից սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից և սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված սահմանային չափը գերազանցած լինելու կամ չլինելու հանգամանքից անկախ)` նաև հաստատագրված վճար, եթե հաշվետու եռամսյակի արդյունքներով ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում այդ ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը գերազանցում է 10, իսկ մամուլի կրպակներում` 50 տոկոսը:

Այդպիսի դեպքերում հաստատագրված վճարի չափի հաշվարկման ելակետային տվյալներն են`

ա) փաստացի զբաղեցրած առևտրական տարածքը.

բ) հաշվետու եռամսյակի օրացուցային օրերի թիվը:

Հարկ վճարողը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-154-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։