Գլուխ 3 · ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 26
Հոդված 26.
Առևտրի իրականացման վայր հասկացությունը
Սույն օրենքի իմաստով` առևտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) է համարվում առևտրական (կամ այլ) գործունեության (այսուհետ` առևտրական գործունեություն) իրականացման (ծավալման) համար կազմակերպչի կողմից տարածքների տրամադրման վայրը: