Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-10-01-ից մինչև 2009-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 47

գործել է մինչև 2009-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 47.

Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքի իմաստով`

ա) լուսանկարչական լաբորատորիա է համարվում ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման նպատակին հարմարեցված հատուկ աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

բ) լուսանկարչական լաբորատորիայի գործունեություն է համարվում ֆոտոժապավենների երևակումը և (կամ) լուսանկարների պատրաստումը.

գ) ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղ է համարվում մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված վայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։