Գլուխ 5 · ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 37
Հոդված 37.
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
բ) ավտոմեքենայի բեռնատարողություն է համարվում նրա բեռնավորման օպտիմալ կշիռը, որը սահմանում է արտադրողը` տեխնիկական և շահագործման տվյալների հիման վրա.
գ) ավտոբուսի նստատեղերի քանակ է համարվում արտադրողի (վերասարքավորողի) կողմից մեքենայի սրահում տեղադրված նստարանների միջոցով ուղևորների փոխադրումը նստած վիճակում իրականացնելու համար սահմանված օպտիմալ քանակը:
(37-րդ հոդվածը փոփ. 07.12.11 ՀՕ-313-Ն)
(37-րդ հոդվածի 1-ին մասը 28.09.16 ՀՕ-153-Ն օրենքի 10-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2017 թ.)