Հոդված 103. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը
Հոդված 103. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը
Դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
1) (կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)
2) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը (արբիտրաժային համաձայնությանը), և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունը օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը.
3.1) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ, երբ դատարանը գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.
4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
(103-րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-160-Ն, փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-61-Ն, խմբ. 19.06.15 ՀՕ-75-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)