Հոդված 19. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը
Հոդված 19. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը
(վերնագիրը փոփ. 18.02.04. ՀՕ-39-Ն)
1. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
2. (կետն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)
3. Սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից` միանձնյա:
4. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
5. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:
6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:
7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով:
8. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:
9. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:
10. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:
11. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը ու կցվում է գործին։
12. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:
13. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց:
(19-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, փոփ. 18.02.04. ՀՕ-39-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն)